ԱՄՆ վարչակազմի ղեկավար Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ու Կանադան համաձայնեցրել են առևտրային գործարքը։
«Երեկ շատ լավ զրույց եմ ունեցել վարչապետ (Մարկ Քարնիի) հետ, մենք համաձայնեցրել ենք Կանադայի հետ գործարքը»,- լրագրողների հետ զրույցում ասել է Թրամփը։ Նա նշել է, որ ԱՄՆ-ը պատրաստվում էր այսօր Կանադայի նկատմամբ 50 տոկոսանոց մաքսատուրքեր սահմանել, սակայն Կանադան կապվել է Վաշինգտոնի հետ և կատարել անհրաժեշտ քայլերը։
«Դա շատ արդար գործարք է երկու կողմերի համար»,- ընդգծել է ԱՄՆ նախագահը։
«Կանադայի նկատմամբ մաքսատուրքեր չեն սահմանվի»,- հավելել է Թրամփը։ Նրա խոսքով՝ փաստաթղթերը դեռ պետք է ստորագրվեն, սակայն ԱՄՆ-ն ու Կանադան արդեն համաձայնության են եկել, և ինքը դա «շատ լավ գործարք» է համարում։
Երեքշաբթի Թրամփը հայտարարել էր, որ ԱՄՆ-ը երեք օրով հետաձգում է կանադական ապրանքների նկատմամբ 50 տոկոսանոց մաքսատուրքերի սահմանումը։ Նա նաև նշել էր, որ կարող է վերսկսվել Կանադայի Ալբերտա նահանգից դեպի Տեխաս նահանգ տանող Keystone XL նավթամուղի նախագիծը, որը կասեցվել էր ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի կողմից։