Ռուսաստանն արդեն սկսել է վառելիքի ներմուծումը. Նովակ

Ռուսաստանը սկսել է վառելիք ներմուծել՝ էներգետիկ շուկայում իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին «Вести»-ին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։ «Ներմուծումն…

Ռուսաստանը սկսել է վառելիք ներմուծել՝ էներգետիկ շուկայում իրավիճակը կարգավորելու նպատակով։ Այս մասին «Вести»-ին տված մեկնաբանությունում հայտարարել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը։

«Ներմուծումն արդեն սկսվել է»,- նշել է փոխվարչապետը։

Նրա խոսքով՝ կառավարությունն ընդունել է նաև անհրաժեշտ նորմատիվ-իրավական ակտերը, որոնք հնարավորություն են տալիս թողարկել ավելի ցածր դասի վառելիք։ Միջոցառումը վերաբերում է Եվրո-2, Եվրո-3 և Եվրո-4 ստանդարտների բենզինին և դիզելային վառելիքին։

Ռուսաստանում բենզալցակայաններին վառելիքի մատակարարման խնդիրները սկսվել են մայիսի վերջին՝ նավթավերամշակման գործարանների վրա Ուկրաինայի զինված ուժերի հարձակումների հետևանքով։ Դա հանգեցրել է բենզալցակայաններում գների աճի և վառելիքի պակասի։

Հունիսի վերջին ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտնել էր, որ Ռուսաստանը բանակցություններ է վարում այլ երկրներից վառելիք ներմուծելու շուրջ։

Հուլիսին ՌԴ էներգետիկայի նախարարությունը հանձնարարել էր որոշել մատակարարներին և մշակել վառելիքի մատակարարման սխեմաները։

Leave a Comment