Քաղցկեղի դեմ պատվաստանյութի արդյունավետության մասին լուրերից հետո Moderna-ի բաժնետոմսերը գրեթե կրկնապատկվել են

Ամերիկյան Moderna կենսատեխնոլոգիական ընկերության բաժնետոմսերը չորեքշաբթի օրը առևտրի ժամանակ գրեթե կրկնակի աճել են այն լուրերի ֆոնին, որ փորձարկումների ընթացքում նրա մշակած պատվաստանյութն օգնել է նվազեցնել ուռուցքաբանության ռեցիդիվների հաճախականությունը ուշ փուլերում: Այս մասին գրում Է Bloomberg-ը։

NASDAQ-ի տվյալներով՝ ընկերության բաժնետոմսերի գինը հասել է 163.43 դոլարի, ինչը կազմում է գրեթե 160% աճ։ Դեղագործական Merck ընկերության բաժնետոմսերը, որը նույնպես մասնակցել է փորձարկմանը, նույնպես աճել են։ Սակայն գործակալությունը պարզաբանում է, որ վերջինիս ցուցանիշներն ավելի համեստ են եղել՝ 10%։

Հաղորդագրության համաձայն՝ փորձարկումը ցույց է տվել, որ պատվաստանյութը՝ Merck-ի Keytruda իմունաթերապիայի հետ համատեղ, ավելի արդյունավետորեն նվազեցնում է մելանոմայի կրկնության մակարդակը, քան միայն իմունաթերապիան։ Ավելին, քաղցկեղը դադարեցնում է տարածվել մարմնի նոր հատվածներ։

Leave a Comment