Ստուգայցեր՝ նաև բանակային դիրքերում — Հայաստանի Հանրային Ռադիո

ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը ֆեյսբուքի իր էջում հայտնել է, որ ստուգայցեր է իրականացնում նաև բանակային դիրքերում։ Նա հայտնել է, որ դիրքերի կահավորման և հերթապահության պատշաճ կազմակերպման հարցերը մշտապես իր ուշադրության կենտրոնում են։

Պաշտպանության նախարարն անակնկալ ստուգայցեր է իրականացնում զորամասերում: Սուրեն Պապիկյանն ուշադրության կենտրոնում է պահում օրվա կարգացուցակով նախատեսված պարապմունքների, պատրաստության ծրագրով նախատեսված միջոցառումների լիարժեք և ճշգրիտ անցկացումը, ծառայության կազմակերպման մնացյալ բոլոր հարցերը: Առանձնահատուկ կարևորություն է տրվում զինված ուժերում կարգապահության մակարդակի բարձրացմանը: Պապիկյանն այցելել է նաև նոր կառուցվող ամրացված շրջաններից մեկի շինհրապարակ, հետևել աշխատանքների ընթացքին։

Leave a Comment