Բրազիլիայի հարավային Պարանա նահանգում միկրոավտոբուսի և բեռնատարի ճակատային բախման հետևանքով 23 մարդ է զոհվել, ևս 5-ը՝ վիրավորվել։ Վթարը տեղի է ունեցել չորեքշաբթի վաղ առավոտյան՝ BR-373 մայրուղու 209-րդ կիլոմետրում՝ Իպիրանգա քաղաքի մոտ։
Զոհերի թվում են 13 կին, 8 տղամարդ և 2 երեխա։ Զոհվել է նաև բեռնատարի վարորդը։ Միկրոավտոբուսը պատկանել է Իմբիտուվա քաղաքի առողջապահության վարչությանը և հիվանդներին ու նրանց ուղեկցողներին տեղափոխում էր բժշկական հաստատություններ։
Ոստիկանության նախնական տվյալներով՝ բեռնատարը դուրս է եկել իր երթևեկելի գոտուց և բախվել հանդիպակաց միկրոավտոբուսին։ Դեպքի հանգամանքները վերջնականապես պարզելու համար հետաքննություն է սկսվել։
Վթարի պատճառով մայրուղին մի քանի ժամ փակ է եղել։ Պարանա նահանգում հայտարարվել է եռօրյա սուգ։
