Խոշոր ավտովթար՝ Արմավիրի մարզում․կան տուժածներ

Այսօր՝ օգոստոսի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 15։50-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհին` Մայիսյան գյուղի վարչական տարածքում, բախվել են «Kia» մակնիշի և «ԳԱԶ 3108» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով «Kia»-ն հայտնվել է ծառերի մեջ, իսկ «ԳԱԶ 3108»-ը գլխիվայր, մետաղե ջարդոնի վերածված հայտնվել է երթևեկելի գոտում։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Արմավիր» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենաների սեփականատերերի, վարորդների և տուժածների ինքնությունը։

Leave a Comment