Թունիսի հյուսիս-արևելքում գտնվող Կայրուանի նահանգում երեք մարդ զոհվել է ստորգետնյա թունելներում հնագույն իրեր և գանձեր որոնելիս։
Ըստ «Sabra FM» ռադիոյի՝ երեք երիտասարդ օգոստոսի 16-ի գիշերը հայտնվել են մոտ 8 մետր խորությամբ փոսում, որը տանում էր դեպի նեղ ստորգետնյա թունելներ։ Նրանց անհետացման մասին ահազանգից հետո սկսված որոնողական աշխատանքների ընթացքում հայտնաբերվել է նրանցից մեկի մոտոցիկլետը։
Մահվան պատճառը դեռ հայտնի չէ։ Վարկածներից մեկի համաձայն՝ նրանք կարող էին զոհվել հողի փլուզման հետևանքով, մյուսի համաձայն՝ պեղումների ժամանակ օգտագործվող սարքավորումներից գազի արտահոսքի պատճառով։
