Պրեմիեր լիգան նոր մրցաշրջանից սկսած առաջին անգամ ամբողջությամբ կհրապարակի մրցավարների և VAR-ի վիճահարույց որոշումների վերաբերյալ գնահատականները։ Որոշումը նպատակ ունի բարձրացնել մրցավարական որոշումների թափանցիկությունը։
Այսուհետ երկրպագուներին հասանելի կլինեն նաև հանձնաժողովի ամբողջական եզրակացությունները, իսկ առանձին դեպքերում կհրապարակվեն մրցավարի կամ VAR-ի անմիջական բացատրությունները։
Միաժամանակ Պրեմիեր լիգան կընդլայնի RefCam-ի կիրառումը։ Որոշ հանդիպումների ընթացքում կհեռարձակվի մրցավարի և ֆուտբոլիստների միջև տեղի ունեցած խոսակցության ձայնագրությունը։ Սակայն VAR-ի հետ մրցավարների զրույցները դեռևս չեն հրապարակվի, քանի որ դրա համար անհրաժեշտ է IFAB-ի թույլտվությունը։
Նախորդ մրցաշրջանում արձանագրվել էր VAR-ի 25 սխալ որոշում։