Գյումրիում պայթյունի հետևանքով տեղի է ունեցել փլուզում, մեկ քաղաքացի հոսպիտալացվել է, հայտնել է ՆԳՆ փրկարար ծառայությունը։
Ըստ գերատեսչության տվյալների՝ օգոստոսի 19-ին՝ ժամը 16։04-ին, ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Մադոյան փողոցի տներից մեկից պայթյունի ձայն է լսվել: Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ փրկարարները։
Ըստ նախնական տվյալների՝ տանը գազի արտահոսքից տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով փլուզվել է տան մոտ 40 քմ հատվածը․ մեկ քաղաքացի հոսպիտալացվել է։
