Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարի

Իսրայելը հարվածել է ՀԱՄԱՍ-ի ռազմական թևի երկու հրամանատարի

Իսրայելի պաշտպանության բանակը՝ ՑԱԽԱԼ-ը հարված է հասցրել պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ռազմական թևի երկու հրամանատարների։

«Որոշ ժամանակ առաջ ՑԱԽԱԼ-ի ուժերը Գազայի հատվածի կենտրոնական հատվածում հարված են հասցրել ՀԱՄԱՍ կազմակերպության ռազմական թևի դասակի հրամանատարին, որը 2023 թվականի հոկտեմբերի 7-ի հարձակման ժամանակ ներթափանցել էր Իսրայելի տարածք»,- ասված է հաղորդագրության մեջ:

Նաև նշվում է. «Բացի այդ, Իսրայելի պաշտպանության բանակը հարված է հասցրել Թուֆահ շրջանում գտնվող ՀԱՄԱՍ-ի հրամանատարին, ով ծրագրում էր ահաբեկչական հարձակումներ իրականացնել Գազայում գործող ՑԱԽԱԼ-ի զորքերի դեմ»:

Մամուլի ծառայությունում նշել են, որ նախքան հարվածներ հասցնելը ձեռնարկվել են քաղաքացիական բնակչության համար ռիսկը նվազեցնելու միջոցներ:

Գնահատեք հոդվածը

Leave a Comment