Հայաստանի սպորտային մարմնամարզության տղամարդկանց թիմի անդամները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը, որը մեկնարկում է այսօր:
Խորվաթիայի մայրաքաղաք Զագրեբում սպորտային մարմնամարզության մեծահասակների և երիտասարդների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի հավաքականը հանդես կգա հետևյալ կազմով` Արթուր Դավթյան, Վահագն Դավթյան, Արթուր Ավետիսյան, Համլետ Մանուկյան, Մամիկոն Խաչատրյան, Գագիկ Խաչիկյան:
Երիտասարդների պայքարին կմասնակցի Արման Ղուկասյանը:
Առաջնությունը կշարունակվի մինչև օգոստոսի 23-ը։