
Ուկրաինայի պաշտպանության նախկին նախարար Միխայիլ Ֆեդորովը կոչ է արել երկրում նախագահական ընտրություններ անցկացնել՝ չնայած պատերազմին և ռազմական դրությանը։
YouTube-ում հրապարակված տեսաուղերձում նա հայտարարել է, որ «ժողովրդավարությունը չի կարող պատանդ լինել Ռուսաստանի կողմից»։ Ֆեդորովը նաև քննադատել է կառավարման համակարգը և կոռուպցիան՝ նշելով, որ դրանք բացասաբար են ազդում երկրի պաշտպանունակության վրա։
Նրա պաշտոնանկությունից հետո Ուկրաինայում շարունակվում են բողոքի ակցիաները․ ցուցարարները պահանջում են Ֆեդորովին վերադարձնել պաշտպանության նախարարի պաշտոնին։
Զելենսկու աշխատակազմում, սակայն, պատերազմական պայմաններում ընտրությունների անցկացումը համարում են անիրատեսական՝ մատնանշելով շարունակվող հրթիռային և ԱԹՍ-ներով հարձակումները։