Ընդդիմադիրները դուրս եկան ԱԺ նիստերի դահլիճից, շենքից

Ազգային ժողովի փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը անվտանգության աշխատակիցներին կոչ արեց «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Դավիթ Ղազինյանին հանել նիստերի դահլիճից՝ պարբերաբար ընդդիմադիր պատգամավորին նկատողություն անելով, որ տեղից չխոսի:

Խորհրդարանական ընդդիմությունն էլ բողոքում է նրանից, որ ընդդիմադիր պատգամավորների ամեն մի ելույթից հետո իշխանական փոխխոսնակները մեկնաբանություններ են անում:

Ղազինյանն դուրս եկավ նիստերի դահլիճից, դուրս եկան նաև ընդդիմադիր երկու խմբակցությունների ներկայացուցիչները:

Ինչպես «Հայաստան» խմբակցությունից Լևոն Քոչարյանն ասաց՝ ի նշան իրենց դիրքորոշման են դուրս գալիս, քանի որ սա անընդունելի է իրենց համար:

Ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» խմբակցությունը, այդ թվում՝ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ Արամ Վարդևանյանը, դուրս եկավ նաև խորհրդարանի շենքից՝ արտահայտելով իրենց անհամաձայնությունը այդ գործելակերպին:

«Հայաստան» խմբակցությունից հայտարարեցին, որ կիսում են ընդդիմադիր գործընկերների տեսակետը և նույնպես շատ վրդովված են կատարվածից:

Leave a Comment