Նաիր Թիկնիզյանը պայմանագիր է կնքել «Օլիմպիակոսի» հետ. նրա տարեկան աշխատավարձը կկազմի 1,1 մլն եվրո



Հայաստանի ազգային հավաքականի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» պաշտպան Նաիր Թիկնիզյանն այսօր առավոտյան՝ ժամը 9-ի սահմաններում, Բելգրադից ժամանել է Աթենք՝ ավարտին հասցնելու հունական «Օլիմպիակոս» տեղափոխությունը:



Այսօր՝ օգոստոսի 17-ին, 27-ամյա ֆուտբոլիստը բուժզննում է անցել ու փորձել նոր թիմի մարզաշապիկը, լուսանկարվել ակումբի մարզադաշտում, հայտնում է ինսայդեր Իվան Կարպովը։


Ըստ աղբյուրի՝ տրանսֆերի արժեքը կկազմի 5 մլն եվրո՝ գումարած երկու միլիոն եվրո բոնուսների տեսքով։ Նաիրը նոր թիմի հետ պայմանագիր կկնքի 4+1 տարբերակով։


Հիշեցնենք, որ Թիկնիզյանը նախորդ մրցաշրջանում Սերբիայում բոլոր մրցաշարերի շրջանակներում անցկացրել է 47 հանդիպում՝ դառնալով 1 գոլի և 7 գոլային փոխանցման հեղինակ: Ընթացիկ մրցաշրջանում նա արդեն հասցրել էր մասնակցել Սերբիայի առաջնության մեկնարկային տուրին և Չեմպիոնների լիգայի որակավորման փուլի խաղերին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:

Leave a Comment