Առաջին անգամ չէ, իհարկե, որ Նիկոլի կնիկն աս թեման առաջ է մղում, բայց արհեստական բանականությամբ գեներացված ավատարի օգնությամբ հայ հանրությանը մոլորության մեջ գցելու պրակտիկան կարծես նոր է. երևի ժամանակ ու նյարդեր չունի, ուստի որոշել են գործը մի փոքր հեշտացնել ու ավատարն են մեջտեղ գցել. շատերը չեն էլ տարբերում AI-ով գեներացված պատկերն իրականից:
Բայց դե կարևորը սա չէ, այլ այն, թե ով է Աննային ներշնչում՝նրա օգնությամբ հայկական արժեքները վարկաբեկելով. մի կողմից՝ եկեղեցին է հալածվում, մյուս կողմից հայկական ընտանիքի մոդելն է պախարակվում: Հարցի պատասխանը պարզ է՝ նրանք են, ովքեր պայքարում են ամեն ազգայինի ու ավանդականի դեմ՝ սեփական իշխանությունը բացարձակ դարձնելու մղումով:
Աննան էլ, Նիկոլն էլ այդ ուժերի ներկայացուցիչներն են, իսկ այդ ուժերի ներկայացուցիչների «լյուբիմչիկները» թուրքերն են: Նիկոլի ծայրահեղ թրքասիրությունը նաև այս հանգամանքով է բացատրվում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: