
«Ուզում եմ հիշեցնել, որ նույնիսկ Ուսամա Բեն Լադենի զուգարանում սպանված ընդդիմախոսի մարմին չեն գտել, իսկ Ռոբերտ Քոչարյանը դեռ ազատության մեջ է»,- արձագանքելով ընդդիմադիր Լևոն Քոչարյանի ելույթին՝ ասաց ՔՊ-ական փոխխոսնակ Վահագն Ալեքսանյանը:
Հիշեցնենք՝ ավելի վաղ ՀՀ երկրորդ նախագահի որդի, պատգամավոր Լևոն Քոչարյանն ասել էր. «Աբսուրդը հասել է նրան, որ ԱԺ փոխնախագահի աթոռը զբաղեցնողը Սրբազանի շինծու գործը համեմատում է Բեն Լադենի հետ: Իմիջիայլոց, Բեն Լադենի ահաբեկչությունից զոհվել է գրեթե 3000 մարդ, իսկ ՔՊ-ի վարած քաղաքականության արդյունքում զոհվել է դրանից մոտ 2000-ից ավելի մարդ: Ուսամա Բեն Լադենին սպանել են ու շպրտել օվկիանոսում մի տեղ՝ առանց գերեզման թողնելով, ՔՊ-ն մինչև հիմա իշխանության է»: