Հայ մարզիկները երկու բրոնզե մեդալ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի առաջնությունում, հայտնում է Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիան։
Յուրիկ Մխիթարյանը (67 կգ) 6։0 հաշվով հաղթել է իրանցի Իլիա Ալիխանիին։
Էրիկ Տեր-Մաթևոսյանը (97 կգ) բրոնզե մեդալի համար գոտեմարտում առավելության է հասել Վրաստանը ներկայացնող Արման Մկրտչյանի նկատմամբ, որը ներկայումս ապրում և մարզվում է Հայաստանում։
Մենամարտն ավարտվել է 3։3 հաշվով՝ Տեր-Մաթևոսյանի օգտին։
Բրատիսլավայում ընթացող մրցաշարում Հայաստանն այժմ ունի չորս մեդալ՝ ոսկե, արծաթե և երկու բրոնզե։
Ավելի վաղ Հայաստանը ներկայացնող Սամվել Տերտերյանը (77 կգ) հռչակվել էր հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների աշխարհի չեմպիոն, Յուրիկ Պետրոսյանը (87 կգ) դարձել էր աշխարհի առաջնության արծաթե մեդալակիր։
Առաջնությունն անցկացվում է օգոստոսի 16-23-ը Բրատիսլավայում։
