Բաքուն և Թբիլիսին նախատեսում են միջոցներ ձեռնարկել սահմանային անցման գործընթացն արագացնելու համար՝ բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների ֆոնին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական…
Բաքուն և Թբիլիսին նախատեսում են միջոցներ ձեռնարկել սահմանային անցման գործընթացն արագացնելու համար՝ բեռնատար տրանսպորտային միջոցների կուտակումների ֆոնին։ Այս մասին հայտնում է Ադրբեջանի Պետական մաքսային կոմիտեն։
Այդ կապակցությամբ երկու երկրների մաքսային ծառայությունների ղեկավարությունների միջև բանակցություններ են տեղի ունեցել։
Կողմերը նախատեսում են անհրաժեշտ միջոցներ ձեռնարկել խցանումները վերացնելու և սահմանահատման գործընթացն ավելի արագ կազմակերպելու համար։
Միևնույն ժամանակ Ադրբեջանի ցամաքային տրանսպորտի գործակալությունը հայտնում է, որ ադրբեջանա-վրացական սահմանին գտնվող «Կարմիր կամուրջ» մաքսային անցակետում հերթում է 1 030 ավտոմեքենա։
Մաքսային-սահմանային անցակետերից դուրս գալու համար կենդանի հերթում գտնվող բեռնատարների վերաբերյալ տվյալների համաձայն՝ ադրբեջանա-ռուսական սահմանին գտնվող «Սամուր» մաքսային անցակետում սպասում է 47, իսկ ադրբեջանա-իրանական սահմանին գտնվող «Աստարա» անցակետում՝ 37 բեռնատար։
Ներկայում «Խանոբա», «Մազիմգարա» և «Բիլասուվար» մաքսային անցակետերում սպասող ավտոմեքենաներ չկան։