«Օլիմպիակոսը» ներկայացրել է Նաիր Տիկնիզյանին

18 Օգոստոսի 2026, 22:20

Հունական «Օլիմպիակոս» ֆուտբոլային ակումբը ներկայացրել է Հայաստանի հավաքականի պաշտպան Նաիր Տիկնիզյանին։

Տիկնիզյանը «Օլիմպիակոս» է տեղափոխվել սերբական «Ցրվենա Զվեզդայից», որի կազմում հանդես էր գալիս 2025 թվականի ամռանից։

Մինչ այդ հայ ֆուտբոլիստը խաղացել է Ռուսաստանի առաջնությունում՝ ներկայացնելով Մոսկվայի ԲԿՄԱ-ն, Կուրսկի «Ավանգարդը» և Մոսկվայի «Լոկոմոտիվը»։

Leave a Comment