Ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ կարտոֆիլի միջին բերքատվության կանխատեսման վերաբերյալ

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է ագրոօդերևութաբանական տեղեկատվություն՝ կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվության կանխատեսման վերաբերյալ:

Մասնագիտացված ագրոօդերևութաբանական հաշվարկների և դիտված եղանակային պայմանների վերլուծության արդյունքում՝ 2026 թվականի կարտոֆիլի հանրապետական միջին բերքատվությունը 1 հեկտարից սպասվում է 300-315 ցենտներ, Լոռու մարզում՝ 350-370 ցենտներ, Գեղարքունիքի մարզում՝ 250-265 ցենտներ:

Leave a Comment