Թբիլիսյան խճուղու մի հատվածում երթևեկության կազմակերպումը կփոխվի

Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով ս.թ. օգոստոսի 20-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Թբիլիսյան խճուղուց դեպի Շրջանցիկ թունել տանող ճանապարհահատվածում, մասնավորապես` Թբիլիսյան խճուղի – Թբիլիսյան խճուղու նրբանցք խաչմերուկից դեպի Շրջանցիկ թունել փողոց երթևեկությունը կլինի միակողմանի: Այս մասին Iravaban.net–ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Leave a Comment