Բնակչության համար էլեկտրաէներգիայի գների համաշխարհային վարկանիշում Հայաստանը զբաղեցնում է 89-րդ տեղը

18 Օգոստոսի 2026, 18:30

«GlobalPetrolPrices»-ի տվյալներով՝ 2023 թվականից մինչև 2026 թվականի երկրորդ եռամսյակն ընկած ժամանակահատվածում Հայաստանում էլեկտրաէներգիայի միջին սակագինը տնային տնտեսությունների համար կազմել է մոտ 0,113 դոլար՝ 1 կՎտ⋅ժ-ի դիմաց։ Այս ցուցանիշով ՀՀ-ն 145 երկրների շարքում զբաղեցնում է 89-րդ տեղը՝ սակագների մատչելիության առումով։

Եթե վարկանիշը դիտարկենք հակառակ հերթականությամբ, ՀՀ-ն կզբաղեցնի 57-րդ տեղը էլեկտրաէներգիայի ամենացածր գին ունեցող երկրների շարքում։

Համեմատության համար՝

🔹 Բերմուդյան կղզիներ՝ 0,465 դոլար՝ 1 կՎտ/ժ-ի դիմաց
🔹 Իռլանդիա՝ 0,450 դոլար
🔹 Գերմանիա՝ 0,406 դոլար
🔹 ԱՄՆ՝ 0,188 դոլար
🔹 Հունգարիա՝ 0,111 դոլար
🔹 Մեքսիկա՝ 0,109 դոլար։

Համաշխարհային մասշտաբով ՀՀ-ում էլեկտրաէներգիայի գինը համեմատաբար ցածր է։ Սակայն Հարավային Կովկասում այն ավելի բարձր է, քան Վրաստանում և Ադրբեջանում։

Leave a Comment