2026 թվականի հուլիսի 27-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացված յոթ անձի վերաբերյալ քրեական գործը մակագրված դատավոր Հակոբ Մանուկյանին։
Iravaban.net-ի փոխանցմամբ, Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ Ներսիսյանի և վեց անձի վերաբերյալ քրեական գործով նախնական դատալսումները նշանակվել են օգոստոսի 28-ին։ Նիստը տեղի կունենա Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի Էջմիածնի նստավայրում՝ ժամը 16։30-ին։
Հիշեցնենք, որ 2026 թվականի հուլիսի 27-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ստացված յոթ անձի վերաբերյալ քրեական գործը գտնվում էր դատավոր Հակոբ Մանուկյանի վարույթում։ Սակայն օգոստոսի 7-ին կայացած դատական նիստի ընթացքում դատավորը ինքնաբացարկ էր հայտնել, ինչի հետևանքով նիստը հետաձգվել էր։
Այնուհետև գործը մակագրվել է դատավոր Սերժ Ռուշանյանին։ Տեղեկացնում է Iravaban.net-ը։