Կատարը ակնկալում է Օմանի և Իրանի միջև համաձայնություն Հորմուզի նեղուցի շուրջ. Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ


Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Դոհան ակնկալում է Մասկատի և Իրանի միջև պայմանավորվածությունների ձեռքբերում Հորմուզի նեղուցի վերաբերյալ, ինչը թույլ կտա վերսկսել բանակցությունները ԱՄՆ-ի և Իրանի միջև։ Այդ մասին հայտարարել է Կատարի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մաջիդ բեն Մուհամմադ ալ-Անսարին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Մենք ակնկալում ենք համաձայնության ձեռքբերում եղբայրական Օմանի և Իրանի միջև նեղուցի շուրջ, ինչը թույլ կտա մեզ վերադառնալ բանակցությունների ձևաչափին», – ասել է դիվանագետը։ Նրա խոսքով՝ ջանքերը կենտրոնացած են լարվածության թուլացման և փոխհասկացվածության հուշագրի կատարմանը վերադառնալու վրա։

«Միակ ճանապարհն առաջ՝ հրադադարն է, Հորմուզի նեղուցի բացումը, նավագնացության ազատության ապահովումը և բանակցային սեղանի շուրջ վերադարձը», – ընդգծել է ալ-Անսարին։ Նա հավելել է, որ հուշագրում ամրագրված ճանապարհային քարտեզն այս պահին չի իրականացվում։

Հետևեք մեզ՝ այստեղ

Leave a Comment