Սլովակիայի մայրաքաղաք Բրատիսլավայում անցկացվող հունահռոմեական ըմբշամարտի աշխարհի մինչև 20 տարեկանների առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գոռ Խաչատրյանը նվաճեց բրոնզե մեդալի համար պայքարելու իրավունք 72 կգ քաշային կարգում։
Սփոփիչ գոտեմարտերում Գոռ Խաչատրյանը 9:0 հաշվով հաղթեց մոլդովացի Իգնատ Մեյկոյին, 6:1 հաշվով՝ վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին։
Բրոնզե մեդալի համար Գոռ Խաչատրյանը կգոտեմարտի ուզբեկ Բեհրուզբեկ Վալիևի հետ։
Բրոնզե մեդալների համար կգոտեմարտեն նաև 67 կգ քաշային Յուրիկ Մխիթարյանը և 97 կգ քաշային Էրիկ Տեր-Մաթևոսյանը, որոնք պարտվել էին կիսաեզրափակչում։
Հիշեցնենք, որ մեր հավաքականը ունի 2 մեդալ։ 77 կգ քաշային Սամվել Տերտերյանը նվաճել է ոսկե, 87 կգ քաշային Յուրիկ Պետրոսյանը՝ արծաթե մեդալ։