Իրանը խոստացել է ուղղել Թրամփի այն պատկերացումը, թե Հորմուզի նեղուցը պատկանում է ԱՄՆ-ին

Իրանը «կշտկի» ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի պատկերացումն այն մասին, թե Հորմուզի նեղուցն ԱՄՆ տարածք է. այս մասին հայտարարել է Իրանի արտաքին գործերի նախարարի տեղակալ Քազեմ Ղարիբ-Աբադին։

«Ճիշտ այնպես, ինչպես Թրամփը ճիշտ գրեց Պարսից ծոցի անվանումը (ԱՄՆ նախագահը նախկինում հանդես էր եկել ծոցը «Արաբական ծոց» վերանվանելու օգտին. – խմբ.), շուտով կշտկվի նաև Հորմուզի վերաբերյալ նրա սխալ պատկերացումը, կամ էլ մենք ինքներս կշտկենք պատրանքների աշխարհում ապրող այս մարդու սխալ պատկերացումները», – X-ում արձագանքել է իրանցի դիվանագետը։

Ավելի վաղ Թրամփն իր Truth Social-ի էջում հրապարակել էր Հորմուզի նեղուցի քարտեզը՝ այն մակագրելով որպես «ԱՄՆ-ի նոր տարածք»։

Leave a Comment