
«Դուք՝ որպես մանկավարժ, ինչպե՞ս եք մեկնաբանում Նիկոլ Փաշինյանի խոսույթը, բառապաշարը․ չոքացնել, կզացնել, դոմփել։ Մեր սերունդն ի՞նչ է սովորում, օրինակ ձեզ դպրոցում երեխաները չէին ասո՞ւմ՝ ընկե՛ր Երեմյան, էս մեր վարչապետն ի՞նչ է գրում, մենք ի՞նչ սովորենք»,- «Ֆակտոր»-ը դիմեց նախկին մանկավարժ, ՔՊ-ական պատգամավոր Ռուզաննա Երեմյանին։ «Դպրոցը քաղաքական խոսույթ գեներացնելու վայր չէ և երեխաները երբեք ինձ հետ ոչ վարչապետի, ոչ ընդդիմության, ոչ որևէ քաղաքական անձի մասին խոսակցություն չեն ունեցել»,- ի պատասխան ասաց նա և շարունակեց․ «Ինչ վերաբերում է ՀՀ վարչապետին, ՀՀ վարչապետը քաղաքական անձ է և ինքը կարող է ձեզ ներկայացնել իր դիրքորոշումը, իր խոսույթը, և դա իր իրավունքն է»։