Իրանը չի բացի Հորմուզի նեղուցը, մինչև Միացյալ Նահանգները չկատարի հունիսի կեսերին ստորագրված հուշագրի պայմանները, հայտարարել է խորհրդարանի խոսնակ և Միացյալ Նահանգների հետ Իրանի գլխավոր բանակցող Մոհամմադ Բաղեր Ղալիբաֆը։
«Հորմուզի նեղուցը չի բացվի մինչև շրջափակման վերացումը, սառեցված ակտիվների ապաշրջափակումը, նավթային պատժամիջոցների վերացումը, բոլոր ճակատներում սպառնալիքների և ռազմական գործողությունների դադարեցումը, և հուշագրի մյուս պայմանների կատարումը», – ասվում է նրա Telegram ալիքում հրապարակված հայտարարության մեջ։