ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի Երևանի տարածքային բաժնի մասնագետների կողմից հրդեհատեխնիկական հետազոտություն է իրականացվել ՀՀ, ք. Երևան, Ձորափի փողոց, 𝟑𝟓 հասցեում «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության կողմից շահագործվող ռեստորանային տարածքում։
Հրդեհատեխնիկական հետազոտության արդյունքում վերոնշյալ գործունեության հասցեում հայտնաբերվել և արձանագրվել են հրդեհային անվտանգության նորմատիվ փաստաթղթերի պահանջների մեկ տասնյակից ավելի խախտումներ։
Հաշվի առնելով արձանագրված խախտումների առկայությունը՝ Տեսչական մարմնի ղեկավարի կողմից կայացվել է որոշում ամբողջությամբ դադարեցնել «ԱՄԱՌ» ՍՊ ընկերության աշխատանքները՝ մինչև նշված օբյեկտում հայտնաբերված խախտումների վերացումը։
Արձանագրված խախտումների հիման վրա՝ Տեսչական մարմնի ղեկավարի 𝟐𝟎𝟐𝟔թ. օգոստոսի 𝟑-ին կայացված որոշման հիման վրա Հարկադիր կատարումն ապահովող ծառայությունում հարուցված կատարողական վարույթի շրջանակներում ս․թ․ օգոստոսի 𝟏𝟕-ին կապարակնքվել է նշված օբյեկտի շահագործումը՝ մինչև հայտնաբերված խախտումների վերացումը։