Խառը մարտարվեստների (MMA) թեթև քաշային կարգում UFC դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը լրագրող Արիել Հելվանիի հետ զրույցում հայտնել է, որ այսուհետեւ հանդես կգա նոր մականունով՝ «Բեթմեն» (Batman)։
Մինչ այս նա UFC-ում հանդես էր գալիս «Ախալքալաքցի» մականունով։ Արման Ծառուկյանը ծնունդով այդ քաղաքից է։
Սեպտեմբերի 19-ին Արման Ծառուկյանը Լոս Անջելեսում անցկացվելիք UFC 331 մրցաշարում կմենամարտի դասակարգման 10-րդ համար, բրազիլացի Մաուրիսիո Ռուֆիի հետ։
Ծառուկյանը MMA-ում տարել է 23 հաղթանակ, կրել 3 պարտություն։