Խորհրդարանն օգոստոսի 18-ին շարունակել է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը։
ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Լիլիթ Գալստյանի թեկնածությունը։
Թեկնածուն ելույթում շնորհակալություն է հայտնել իր քաղաքական թիմին ու ԱԺ «Հայաստան» խմբակցությանը՝ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու համար։ Նա ներկայացրել է իր դիտարկումները մարդու իրավունքների պաշտպանության ոլորտին առնչվող խնդիրների վերաբերյալ։ Լիլիթ Գալստյանի խոսքով իր նպատակադրումը նույնն է՝ բերել իրական փոփոխություններ և ունենալ կենսունակ երկիր։
Թեկնածուն պատասխանում է պատգամավորների հարցերին։