Ինդոնեզիայում 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Ինդոնեզիայի Սումատրա կղզու ափերի մոտ 6.1 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել, հայտնում է Օդերևութաբանության, կլիմայագիտության և երկրաֆիզիկայի գործակալությունը (BMKG):

«Երկրաշարժը տեղի է ունեցել Հյուսիսային Սումատրա նահանգի Հարավային Նիասի ռեգենտությունից 160 կիլոմետր հարավ-արևելք», – ասվում է գործակալության պաշտոնական կայքում տեղադրված հաղորդագրության մեջ։

Հաղորդվում է, որ երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 29 կիլոմետր խորության վրա։ Գործակալությունը պարզաբանել է, որ ցունամիի վտանգ չկա։

Leave a Comment