Որոշ շրջաններում կարճատեւ անձրեւ. Երեւանի ամենաշոգ ու ամենազով օգոստոսի 18- ը

Հիդրոօդերեւութաբանության եւ մոնիթորինգի կենտրոնի կանխատեսումների համաձայն` այսօր` օգոստոսի 18-ի կեսօրից հանրապետության առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ։

Քամին`հյուսիսարեւելյան եւ արեւելյան` 4-7 մ/վ, ամպրոպների ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20մ/վրկ։

Օդի ջերմաստիճանը Լոռիում եւ Տավուշում ցերեկը կբարձրանա 5-8 , Սյունիքում 3-4 աստիճանով։

Երեւանում սպասվում է առանց տեղումների եղանակ։

Ցերեկը կլինի 32- 34, երեկոյան` 26- 28, գիշերը` 17- 19 աստիճան։

Մայրաքաղաքում ամենաշոգ օգոստոսի 18-ն արձանագրվել է 2022 թվականին` 39.0°C, ամենազովը` 1975 թվականին` 9.4°C։

Leave a Comment