րամփը հիանալի գաղափար է համարում Հորմուզի նեղուցը ամերիկյան տարածք հայտարարելը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ դրական է վերաբերվում անցած շաբաթ իր առաջ քաշած՝ Հորմուզի նեղուցը ամերիկյան տարածք հայտարարելու գաղափարին։

«Ես պարզապես կարծում եմ, որ դա հիանալի գաղափար է», – ասել է ԱՄՆ նախագահը Սպիտակ տանը՝ լրագրողների խնդրանքով մեկնաբանելով Հորմուզի նեղուցը «ԱՄՆ տարածք» հայտարարելու իր մտադրության մասին խոսքերը։

«Մենք այն վերահսկում ենք շրջափակման միջոցով։ Ինձ դուր է գալիս այն ամերիկյան տարածք հայտարարելու գաղափարը։ Մենք լիակատար վերահսկողություն ունենք նեղուցի նկատմամբ», – հավելել է Թրամփը։

Նա նաև պնդել է, որ «նեղուցը բաց է»։ «Մենք շաբաթական միլիոնավոր բարել նավթ ենք դուրս բերում», – ասել է նա՝ նկատի ունենալով Հորմուզի նեղուցով իրականացվող մատակարարումները։

«Գուցե դա դադարի։ Իսկ գուցե այն ավելի բացվի», – ընդգծել է ԱՄՆ նախագահը։

Թրամփը հավելել է, որ նավթի գինը նվազում է և կշարունակի նվազել, եթե միայն ԱՄՆ-ը չորոշի «շատ ավելի արմատական ինչ-որ բան անել»։ Նա չի հստակեցրել, թե ինչ նկատի ունի։

Leave a Comment