Նախակրթարան կարող են հաճախել նաև 4 տարեկան երեխաները

Փոփոխություն է կատարվել նաև նախակրթարանների գործունեության կարգավորումներում։ Եթե նախկինում նախակրթարան կարող էին հաճախել հիմնականում 5-6 տարեկան երեխաները, ապա օրենսդրական փոփոխությամբ հնարավորություն է տրվել այնտեղ ընդունել 4-6 տարեկան երեխաների։

Դպրոցները, որոնք ունեն կամ նախատեսում են ունենալ նախակրթարան, պետք է համապատասխան փոփոխություններ կատարեն իրենց կանոնադրություններում և լիցենզիաներում։ Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԿԳՄՍ-ից։

Leave a Comment