Ֆիդանը Արաղչիի հետ քննարկել է Հորմուզի նեղուցի բացումը 

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսով քննարկել է իրանցի գործընկեր Աբբաս Արաղչիի հետ Հորմուզի նեղուցի բացման շուրջ ընթացող բանակցությունների իրավիճակը։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչության աղբյուրը։

«Նախարար Ֆիդանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտաքին գործերի նախարար Արաղչիի հետ։ Զրույցը նվիրված է եղել Հորմուզի նեղուցի բացման և հրադադարի ռեժիմի շուրջ շարունակվող բանակցությունների վերջին զարգացումներին», – ասել է աղբյուրը։

Leave a Comment