Արարատի և Վայոց ձորի մարզերի ընդհանուր իրավասության դատարանի Մասիսի նստավայրում 2026 թվականի օգոստոսի 14-ին նոր քրեական գործ է ստացվել։ Գործը մակագրվել է դատավոր Բորիս Բախշիյանին: Iravaban.net-ը տեղեկանում է Դատալեքս դատական տեղեկատվական հարթակից։
Դեպքի հանգամանքները
Դ․ Խ․-ին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2026 թվականի ապրիլի 26-ին՝ ժամը 15:00-ի սահմաններում, Դ․ Խ․ ընկերոջ՝ Ա․ Գ․-ի, քննությամբ դեռևս չպարզված մեկ այլ անձի հետ միասին, Գ․ Խ․-ի ընկերուհուն՝ Լ․ Բ․-ին ոմն Տ․-ի կողմից հավելվածով հաղորդագրություն և ընկերության հայտ ուղարկելու հարցի շուրջ պարզաբանումներ ստանալու նպատակով ժամանել են Արարատի մարզի Մասիս համայնքի «Կարմիր հողեր» կոչվող տարածք, որտեղ հանդիպել են ոմն Տ․-ի ընկերներ՝ Է․ Կ․-ին, Ա․ Դ․-ին, Ա․ Գ․-ին, Ն․ Գ․-ին, Գ․ Ղ․-ին, որտեղ պայմանավորվածություն են ձեռք բերել խոսակցությունը Արարատի մարզի Մասիս համայնքի Թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ֊ի հետնամասում շարունակել վերաբերյալ, որից հետո միասին գնացել են հիշյալ հատված։
Արդեն նույն օրը՝ ժամը 15:30-ի սահմաններում, Մասիս համայնքի «Թիվ 3 հիմնական դպրոց» ՊՈԱԿ-ի հետնամասում Լ․ Բ․-ին ոմն Տ․-ի կողմից հավելվածով հաղորդագրություն և ընկերության հայտ ուղարկելու հարցի շուրջ խոսակցություն ծավալվել մի կողմից Գ․ Խ․-ի, Ա․ Գ․-ի, քննությամբ դեռևս չպարզված մեկ այլ անձի և մյուս կողմից ոմն Տ․-ի ընկերներ՝ է․ Կ․-ի, Ա․ Դ․-ի, Ա․ Գ․-ի, Ն․ Գ․-ի, Գ․ Ղ․-ի, ինչպես նաև ընթացքում նրանց միացած Զ․ Մ․-ի միջև։
Այնուհետև, խոսակցության ընթացքում կողմերը զրուցել են հետագայում պարզաբանումները շարունակելու և այլ անձանց ներգրավելու վերաբերյալ, որի ընթացքում Դ․ Խ․-ի կողմից հայհոյանքներ է հնչեցվել է․Կ․-ի հասցեին, որից առաջացել է փոխադարձ ծեծկռտուք։ Ապա վիճաբանության ընթացքում է․ Կ․ հարվածել է Դ․ Խ․-ին, ինչից հետո վիճաբանության մասնակիցներից Դ․ Խ․ը, դրսևորելով առավել ակտիվ վարքագիծ, նախատեսելով իր գործողությունների արդյունքում հանրորեն վտանգավոր հետևանքների առաջացման անխուսափելիությունը, մարմնական վնասվածք պատճառելու նպատակով, քննությամբ չպարզված դանակի գործաղրմամբ 3 անգան հարվածել է անչափահաս է․ Կ․-ին՝ վերջինիս առողջությանը պատճառելով թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։ Միաժամանակ, վերը նկարագրվածին զուգահեռ Դ Խ․-ն արդեն նաև Զ․ Մ․-ին մարմնական վնասվածք պատճառելու նպատակով, քննությամբ չպարզված դանակի գործադրմամբ հարվածել է անչափահաս՝ Զ․ Մ․-ի կրծքավանդակի հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով որովայնի առաջային պատի թափանցող ոսկած-կտրած վերքի ձևով՝ ուղեկցված ստամոքսի միջանցիկ վնասումով ու ներքին արյունահոսությամբ՝ կյանքին վտանգ սպառնացող ծանր մարմնական վնասվածք, ինչպես նաև հսրվածել է նստատեղի հատվածին՝ վերջինիս առողջությանը պատճառելով ձախ նստատեղի գլյուտեուսի/ շրջանի ծակած-կտրած վերքի ձևով՝ ուղեկցված նստատեղի շրջանի փափուկ հյուսվածքներ ի վնասումով և արտաքին արյունահոսությամբ, թեթև վնաս՝ առողջության կարճատև քայքայումով։
Դ․ Խ․-ին մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով։
Դ․ Խ․-ի նկատմամբ որպես խափանման միջոց ընտրվել են տնային կալանքը և բացակայելու արգելքը, – տեղեկացնում է Iravaban.net-ը։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։