90%-ից բարձր արդյունք գրանցած ուսուցիչների համար 300 հազար դրամ դրույքաչափ է նախատեսվում

Կամավոր ատեստավորման համակարգում նախատեսվում է խրախուսման նոր մեխանիզմ։ Կառավարության նոր ծրագրով՝ 90 տոկոսից բարձր արդյունք ունեցող ուսուցիչների համար հաջորդ ատեստավորման ժամանակ նախատեսվում է հնարավորություն՝ 200 հազար դրամի փոխարեն ունենալ 300 հազար դրամ դրույքաչափ։

Նպատակն է՝ խրախուսել ուսուցիչներին շարունակաբար զբաղվել մասնագիտական զարգացմամբ։ Կամավոր ատեստավորման լրամշակված կարգը նախատեսվում է առաջիկայում ներկայացնել հանրային քննարկման։ Նոր մեխանիզմը, ըստ ներկայացված տեղեկատվության, այս տարվա ատեստավորման վրա չի տարածվի և նախատեսվում է կիրառել հաջորդ տարվանից։

Այս մասին  Iravaban.net–ը տեղեկանում է ԿԳՄՍ-ից։

Leave a Comment