Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) որևէ երկխոսություն չի վարում ԱՄՆ ներկայացուցիչների հետ, հայտարարել է ԻՀՊԿ մամուլի խոսնակ Հոսեյն Մոհեբին։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ ոչ պաշտոնական կապի ուղի ունի, ավելի վաղ հայտնել էր Fox News-ի լրագրող Թրեյ Յինգսթը։
«ԻՀՊԿ ներկայացուցիչների և ամերիկացիների միջև երկխոսություն չկա, Թրամփի այս կեղծ հայտարարությունը պարզապես նրա երևակայությունից և մղձավանջներից ծնված ֆանտազիա է, որը ծագել է նրա հուսահատությունից և պատերազմում պարտությունից», – ասել է Մոհեբին Tasnim լրատվական գործակալությանը։
Նրա խոսքով՝ ԱՄՆ նախագահը փորձում է նման հայտարարություններով վերահսկել նավթի և էներգակիրների գները։