Սուպերգավաթի խաղում «Լանսը» հաղթել է ՊՍԺ-ին

«Լանսը» նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը։ Լանսում տեղի ունեցած խաղում երկրի գավաթակիրը 1:0 հաշվով պարտության մատնեց չեմպիոն ՊՍԺ-ին։

Գոլը 32-րդ րոպեին խփեց 33-ամյա Ֆլորիան Տովենը։

39-րդ րոպեին «Լանսը» մնաց 10 ֆուտբոլիստով։ Հեռացվեց 18-ամյա ֆրանսիացի պաշտպան Կիլիան Անտոնիոն։

87-րդ րոպեին կարմիր քարտ ստացավ ՊՍԺ-ի 24-ամյա պորտուգալացի պաշտպան Նունու Մենդեշը։

«Լանսն» առաջին անգամ նվաճեց Ֆրանսիայի սուպերգավաթը։

Leave a Comment