Միգրանտների անօրինական գործունեությունը Ռուսաստանում ծայրահեղականության տարածման գործոններից մեկն է։ Այս մասին ասվում է ՌԴ-ում ծայրահեղականությանը հակազդելու նոր ռազմավարության մեջ, որը հաստատել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։
Ռուսաստանը ծայրահեղական սպառնալիքների շարքին է դասում գունավոր հեղափոխությունների փորձերը, պատմության կեղծումն ու ահաբեկչությունը։
Ուկրաինայի տարածքից եկող սպառնալիքների վերացումը ծայրահեղականության դեմ պայքարի գլխավոր խնդիրներից մեկն է։
Ռուսաստանում իրավիճակն ավելի ու ավելի հաճախ փորձում են ցնցել արտասահմանից։ Ոչ բարեկամական երկրներն ուկրաինական ճգնաժամն օգտագործում են ՌԴ-ի դեմ հիբրիդային պատերազմներ սանձազերծելու և ռուսատյացություն հրահրելու համար։
Ծայրահեղական կազմակերպություններն օգտագործում են անչափահասներին, օգտվում են այն փաստից, որ նրանք միշտ չէ, որ կարող են պատասխանատվության ենթարկվել։
Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը: