Ռուսաստանի Գերագույն դատարանը մերժեց «Յաբլոկո»-ի հայցը

Ռուսաստանի Գերագույն դատարանն այսօր ուժի մեջ է թողել Կենտրոնական Ընտրական հանձնաժողովի՝ նախորդ շաաթ կայացված որոշումը, որով ընդդիմադիր «Յաբլոկո» կուսակցությունը զրկվում է սեպտեմբերին կայանալիք խորհրդարանական ընտրություններին մասնակցելու հնարավորությունից։

«Յաբլոկո»-ի ներկայացուցիչները հայտարարել են, որ պատրաստվում են այս վճիռը բողոքարկել Գերագույն դատարանի նախագահությունում։ Այս մասին հայտնել է ընդդիմադիր կուսակցության շահերը դատարանում ներկայացնող փաստաբան Հաջի Ալիևը։

«Յաբլոկոն» ընտրարշավից դուրս էր մնացել իշխանամետ «Ռոդինա» կուսակցության բողոքի հիման վրա։ Իշխանամետ գործիչները պնդում էին, որ «Յաբլոկոն» ֆինանսավորում է ստացել արտերկրից։

Leave a Comment