Ուգոչուկվու Իվուն 9-ամսյա դադարից հետո վերադարձավ խաղադաշտ

Ֆուտբոլի Հայաստանի հավաքականի և Կազանի «Ռուբինի» կիսապաշտպան Ուգոչուկվու Իվուն 9 ամիս տևած վերականգնումից հետո վերադարձել է խաղադաշտ: Այս մասին սոցցանցերում հայտարարություն է տարածել ՀՖՖ-ն:

26-ամյա ֆուտբոլիստը վնասվածք էր ստացել 2025 թ. նոյեմբերի 8-ին՝ Ռուսաստանի առաջնության 15-րդ տուրի «Պարի Նիժնի Նովգորոդի» դեմ խաղում, որից հետո վիրահատվել էր:

Վերականգնումից հետո Հայաստանի հավաքականի կիսապաշտպանն օգոստոսի 15-ին առաջին հանդիպումն է անցկացրել «Ռուբինի» կազմում և մասնակցել ամբողջ հանդիպմանը:

«Վիրահատություն, երկար վերականգնում և վերջապես վերադարձ։

280 օր անց՝ օգոստոսի 15-ին, Իվուն վնասվածքից հետո անցկացրեց առաջին պաշտոնական հանդիպումը «Ռուբինի» մեկնարկային կազմում՝ խաղալով 90 րոպե։

Բարի վերադարձ, Իվո՛ւ»,- գրված է ՀՖՖ հայտարարության մեջ։

Ուգոչուկվու Իվուն «Ռուբինում» հանդես է գալիս 2023 թ-ից։ Նախորդ մրցաշրջանում նա անցկացրել է 19 հանդիպում, կատարել 3 գոլային փոխանցում։

Leave a Comment