Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հերքել է ԱՄՆ ներկայացուցիչների հետ շփումները

Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) որևէ երկխոսություն չի վարում ԱՄՆ ներկայացուցիչների հետ. այս մասին հայտարարել է ԻՀՊԿ-ի պաշտոնական ներկայացուցիչ Հոսեյն Մոհեբբին։

«ԻՀՊԿ-ի ներկայացուցիչների և ամերիկացիների միջև որևէ երկխոսություն տեղի չի ունենում. Թրամփի այս կեղծ հայտարարությունը պարզապես երևակայության և մղձավանջների ծնունդ է, որոնք առաջացել են պատերազմում նրա կրած պարտության և հուսահատության հետևանքով», – «Tasnim» լրատվական գործակալությանը հայտնել է Մոհեբբին։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապի ոչ պաշտոնական ուղի կա. այս մասին ավելի վաղ հայտնել էր Fox News-ի լրագրողը։

Leave a Comment