Եմենի «Անսար Ալլահ» շարժումը (հութիները) Կարմիր ծովում՝ Մոխա քաղաքի ափերի մոտ, բալիստիկ հրթիռներով հարձակվել է Սաուդյան Արաբիայի ռազմական դեսանտային նավի և դրան ուղեկցող չորս նավակի վրա. այս մասին հայտնել է շարժման ռազմական խոսնակ Յահյա Սարիան։
«Եմենի զինված ուժերը մի քանի բալիստիկ հրթիռով հարվածել են սաուդյան ռազմական դեսանտային նավին և դրան ուղեկցող չորս ռազմական նավակին՝ Կարմիր ծովում՝ Մոխայի ափերի մոտ», – հայտնել է Սարիան։
Ըստ հայտարարության՝ հարվածի հետևանքով դեսանտային նավն ամբողջությամբ ոչնչացվել է, իսկ նավակներից մի քանիսը՝ խորտակվել։