Ժամանակավորապես կդադարեցվի երթևեկությունը Կարեն Դեմիրճյան փողոցում

Կենտրոն վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի մայթերի բարեկարգման ծրագրի շրջանակներում Կարեն Դեմիրճյան փողոցում (Սարյան փողոցից մինչև Մաշտոց պողոտա ճանապարհահատված) օգոստոսի 18-ից մինչև 31-ը ներառյալ կատարվելու են մայթերի բարեկարգման աշխատանքներ, որոնց  ընթացքում ժամանակ առ ժամանակ նշված հատվածում երթևեկությունը կդադարեցվի: Iravaban.net-ը տեղեկանում է Երևանի քաղաքապետարանից։

Leave a Comment