Ազգային ժողովի՝ օգոստոսի 17-ի նիստում քննարկվել է Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը։
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը վերոնշյալ հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրել է Սիսակ Գաբրիելյանի թեկնածությունը։
Թեկնածուի կենսագրական տվյալներն ու աշխատանքային գործունեությունը ներկայացրել է ԱԺ «Քաղաքացիական պալմանագիր» խմբակցության պատգամավոր Ալխաս Ղազարյանը։ Նշվել է, որ Սիսակ Գաբրիելյանը 7-րդ և 8-րդ գումարումների Ազգային ժողովում ծավալել է ակտիվ օրենսդրական գործունեություն։ Մասնավորապես, 8-րդ գումարման խորհրդարանում նա եղել է ամենաշատ օրենսդրական նախաձեռնություններ ներկայացրած պատգամավորը՝ հեղինակելով 34 օրենքի նախագիծ։
Կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և սփյուռքի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրված թեկնածուն շնորհակալություն է հայտնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությանն ու խմբակցության գործընկերներին վստահության և թեկնածությունը կրկին առաջադրելու համար՝ ընդգծելով, որ այն հնարավորություն է տալիս հստակ արձանագրել նախորդ հնգամյա աշխատանքի արդյունքներն ու պատասխանատվություն ստանձնել հաջորդ ժամանակահատվածի համար։
Անդրադառնալով կատարված աշխատանքներին՝ Սիսակ Գաբրիելյանը ներկայացրել է ոլորտային, համակարգային և օրենսդրական կարևորագույն ձեռքբերումները։
Թեկնածուն պատասխանել է պատգամավորների հարցերին։