Լիլիթ Մկրտչյանը առաջին հորիզոնականն է զբաղեցրել կանանց պայքարում․ Summer Prague Open 2026

Չեխիայի մայրաքաղաք Պրահայում անցկացվել է «Summer Prague Open 2026» շախմատի միջազգային մրցաշարը:

«A» խմբում Հայաստանի շախմատի կանանց հավաքականի անդամ Լիլիթ Մկրտչյանը 9 հնարավորից վաստակել է 6.5 միավոր և զբաղեցրել 6-րդ հորիզոնականը։ Միևնույն ժամանակ Լիլիթը առաջին հորիզոնականն է գրավել կանանց պայքարում:

Leave a Comment