Այս տարվա հունվար-հուլիսին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն 372.1 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ Ինչպես հայտնում է Oxu.Az-ը՝ հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, անցյալ ամիս այդ երկրից…
Այս տարվա հունվար-հուլիսին Ադրբեջանը Հայաստան է արտահանել 17 միլիոն 372.1 հազար ԱՄՆ դոլարի ապրանք։ Ինչպես հայտնում է Oxu.Az-ը՝ հղում անելով Պետական մաքսային կոմիտեին, անցյալ ամիս այդ երկրից ներմուծում չի իրականացվել։
Տարվա առաջին յոթ ամիսների ընթացքում Ադրբեջանը Հայաստանից անուղղակի ճանապարհով ներմուծել է 960 ԱՄՆ դոլարի ապրանք։
Այս տարվա հունվար-հուլիսին օտարերկրյա պետությունների հետ Ադրբեջանի արտաքին առևտրաշրջանառության ծավալը կազմել է 29 միլիարդ 216 միլիոն ԱՄՆ դոլար։ Դրանից արտահանմանը բաժին է ընկել 19 միլիարդ 335 միլիոն դոլար, ներմուծմանը՝ 9 միլիարդ 880 միլիոն դոլար։