Այս թեզը բնավ առաջին անգամ չէ, որ հնչում է. հնչել էր նաև այն ժամանակ, երբ Նիկոլն ընտրարշավի ժամանակ խոստանում էր լուծել դեպի ՌԴ կասեցված արտահանման հարցը: Հիմա, փաստորեն, կրկին թեման ակտուալ է դարձել, քանի որ Նիկոլն իր առաջ դրված խնդիրը չի լուծել:
Տարոնի հիվանդ տրամաբանությամբ ստացվում է, որ Ռուսաստանը հայկական ապրանքների նկատմամբ սահմանափակումներ է մտցրել ոչ թե այն պատճառով, որ Նիկոլն ասենք Զելենսկիին սիրով հարթակ է տրամադրել, ФСБ-ն էլ հռչակել թշնամական կառույց, այլ այն պատճառով, որ փորձում է ընդդիմությանը հաճոյանալ:
Եթե խնդիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև հարաբերությունների վատթարացումն է, ապա այդ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ գործիքները գտնվում են ոչ թե ընդդիմության, այլ իշխանության ձեռքում։ Ստացվում է, որ երբ պետք է ձայներ շահելու խնդիր լուծել, Նիկոլն ինքն իրեն մատուցում է որպես հարց լուծող, իսկ երբ պետք է պատասխան տալ սեփական քաղաքականության հետևանքների համար, պատասխանատու են դառնում ընդդիմադիրները:
Սա արդա՞ր է:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ: